Рубрика: Հաշվետվություն

Մեղվաբույծի ակումբ. 2020-2021 ուստարվա հաշվետվություն

20210524_1438048305273173855356875.jpg

Մեղվաբույծի ակումբի ծրագիր

Ակումբը սկսեց գործել 2020 թ.- դեկտեմբեր ամսից, այնուհետև հունվարին դադարից հետո, վերսկսեց իր աշխատանքները փետրվարին և շարունակեց մինչև հունիս: Читать далее «Մեղվաբույծի ակումբ. 2020-2021 ուստարվա հաշվետվություն»

Рубрика: Մեղվապահի օրագիր, Արատեսն ու մեղվանոցը

Մեղվապարսը

Առավոտ կանուխ` ժամը 8։20, մեղվաընտանիքի մի մասը դուրս թռավ փեթակից և սկսեց պտտվել օդի մեջ`պարս էր։ Որոշել էր փախչել, լքել ընտանիքը։ Անոմալ ջերմաստիճանի բարձրացումը, մեղվաընտանիքի հզոր լինելը, բերքի ժամանակավոր կանգը`էլի տապի պատճառով, կարող են մղել մեղուներին անգործության, ինչն էլ պատճառ է դառնում ձագատենդի։ Մեր այսօրվա պարսը կարողացանք հավաքել և տեղավորել նոր փեթակի մեջ։

Տեսանյութում պարսի պտույտն է օդում, այնուհետև` ծառի մոտ, որի վրա էլ իջել էր փախուստից հետո։

Рубрика: Մեղվապահի օրագիր, Արատեսն ու մեղվանոցը

Աշխատանքային

Ամենաբուռն աշխատանքային շրջանը սկսված է։ Մոմագործոթյունը շատ լավ և արագ է ընթանում։ Մոմաթերթեր տալը առաջնային է։ Շրջանակներին ամրացրի և տեղադրեցի փեթակներում։ Ուրախալին այն է, երբ այդ օրը մոմաթերթերը դնում ես, յուրաքանչյուրին երկուական, հաջորդ օրը գործած են լինում։ Նշանակում է` բերքը սկսվել է։ Սիրում եմ հենց այս շրջանը։