Ապրիլի 12-14-ը եղա Արատեսում։ Մեղվանոցում անհրաժեշտ էր իրականացնել գարնանային աշխատանքներ։ Ստուգեցի ձմեռանոցից դուրս եկած մեղվաընտանիքները. արդյո՞ք ձվադրում են, կերով ապահո՞վ են: Վաարիտոզ տզի դեմ պրոֆիլակտիկ բուժում արեցի։
Մեղուները ծաղկափոշի են հավաքում, ակտիվ աշխատում։
Դիտեք իմ ֆեյսբուքյան էջում։
Մեղվանոցային աշխատանքների իմ սիրելի շրջանն է։
Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների մի խմբի հետ մեղվաընտանիքները նոր շրջանակներով համարեցինք։
Մանրամասները` Արևիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։