Избранное
Рубрика: Օրացույց

Ուսումնական մեղվանոցի 2024 թ․-ի օրացույց

Մայիս

3-5-ը` աշխատանք մեղվանոցում

17-19` աշխատանք մեղվանոցում

Ապրիլ

ապրիլի 12-14- մեղվաընտանիքների գարնանային ստուգում, բուժումներ, կերակրում

Ապրիլի 19-21— Մեղվաընտանիքների ստուգում, հավելում շրջանակներով, կերակրում Читать далее «Ուսումնական մեղվանոցի 2024 թ․-ի օրացույց»

Рубрика: Մեղվապահի օրագիր, Արատեսն ու մեղվանոցը

Գարնանային աշխատանքներ մեղվանոցում

Ապրիլի 12-14-ը եղա Արատեսում։ Մեղվանոցում անհրաժեշտ էր իրականացնել գարնանային աշխատանքներ։ Ստուգեցի ձմեռանոցից դուրս եկած մեղվաընտանիքները. արդյո՞ք ձվադրում են, կերով ապահո՞վ են: Վաարիտոզ տզի դեմ պրոֆիլակտիկ բուժում արեցի։

Մեղուները ծաղկափոշի են հավաքում, ակտիվ աշխատում։

Դիտեք իմ ֆեյսբուքյան էջում։

Մեղվանոցային աշխատանքների իմ սիրելի շրջանն է։

Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների մի խմբի  հետ մեղվաընտանիքները նոր շրջանակներով համարեցինք։

Մանրամասները` Արևիկ Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

Рубрика: Ձմեռանոց

Հաշվետվություն․ մարտ

Ուսումնական մեղվանոցի օրացույցով որոշված

Մարտի 1-3-ը իրականացրել եմ եռօրյա աշխատանք ձմեռանոցում գտնվող մեղվանոցում․ ստուգել եմ ընտանիքները, պատրաստել ենք կանդի Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցի ճամբարականների հետ, այնուհետև կերակրել եմ կանդիով։

Մարտի 15-ին մեղվափեթակները դուրս ենք բերել ձմեռանոցից՝ Միջին դպրոցի ճամբարականների, Տարոն Հակոբյանի և Լաերտ Գրիգորյանի օգնությամբ։

Рубрика: Հաշվետվություն, Ձմեռանոց

Ձմեռային ստուգայց

Դեկտեմբերի 16-17-ը այցելեցի ձմեռանոցում գտնվող մեղուներին։ Ջերմաչափը մինչև դեկտեմբերի 12-ը ցույց է տվել +4°©, ինչը դրականի մաքսիմալ թույլատրելի շեմն է, որից կես աստիճան բարձրացման դեպքում արդեն կանհանգստանան մեղուները։ Читать далее «Ձմեռային ստուգայց»

Рубрика: Ուսումնական մեղվանոց

Աշխատանք մեղվանոցում

Նոյեմբերի 3-5-ը մեղվանոցը ձմեռանոցին նախապատրաստելու համար եղա Արատեսում։ Բները պետք է նեղացվեն, տաքոցները դրվեն, կերապաշարը ևս մեկ անգամ ստուգվի։ Читать далее «Աշխատանք մեղվանոցում»