Рубрика: Հանդիպումներ- քննարկումներ, Ճամփորդություններ

Հանդիպում Գագիկ Հարութունյանի հետ

Տիար Բլեյան, ես շատ տպավորված եմ այսօրվա մեր կարևոր հանդիպումից: Հայաստանի մասշտաբով ամենախոշոր մեղվաբուծարանը՝ իր լաբորատորիայով, թանգարանով բաց, կենդանի միջավայրով ինձ և բոլոր մասնակիցներին հիացրեց: Ես տեսա և հասկացա՝ ինչ ասել է օրգանիկ մեղր: Պարոն Հարությունյանը մեզ շատ լավ ընդունեց, շատ կարևոր մինի պարապմունք արեց: Լաբորատորիան բացեց և ամենայն մանրամասն ներկայացրեց ամեն բան: Իսկ թանգարանը… Խոսքեր չունեմ՝ բացառիկ թանկարժեք հավաքածու՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից: Կարծում եմ՝ կայցելենք միասին, երբ բացվի. դեռևս հավաքագրման փուլում է: Ձեզ շնորհակալ եմ անչափ: Ես տեսա ինձ նման ևս մեկ մեղվապաշտ մարդ: Նապոլեոն Բոնապարտի մասին գիտեի, որի մոտ աննկարագրելի մեծ սեր էր առ մեղվաշխարհ, բայց Գագիկ Հարությունյանի մասին ՝ոչ: Ինքը առաջարկեց իր օգնությունը և պատրաստակամությունը, եթե մենք դրա կարիքը կունենանք: Նա շատ կարևորեց մեր ուսումնական մեղվանոցի դերը: Նվերներն էլ բացառիկ թանկարժեք նմուշներ են:

Рубрика: Ճամփորդություններ, Մեղվապահի օրագիր

Մեղուները պատրաստվում են տեղափոխության դեպի Արատես

Հինգշաբթի երեկոյան կազմակերպում ենք մեղուների տեղափոխությունը` դեպի Արատես։ Մեր պատվիրած 15 նոր փեթակները հինգշաբթի օրը կլինեն մեզ մոտ՝ Ագարակում։ Մեղուների հետ կտեղափոխենք։ Հաջորդ օրը երեկոյան էլ Քարագլխի նոր մեղվաընտանիքները` թվով 15, որ նայել, հավանել եմ, կտեղադրենք մեր նոր փեթակների մեջ և կտեղափոխենք Արատես։ Հուսով եմ, որ մեր նոր մեղուներն էլ բարի, խաղաղ և ուսումնական կլինեն։ Ագարակում մեզ կօգնեն Էդմոնը, Սմբատը, Արատեսում` Տարոնը և եղբայրը։ Ուրբաթ երեկոյան Սմբատն էլ Արատեսում կլինի, կօգնի։ Տարոնը տարածքը կհնձի, ոտնակներ կպատրաստի, պատրաստ կդիմավորի մեղուներին։ Մենք մեր մեքենայով կուղեկցենք մեղուները տեղափոխող մեքենային։ Սա իմ մտածած ամենահարմար տարբերակն է։ Եթե կան ավելի հարմար առաջարկներ, խնդրում եմ, ասեք, ուղղորդեք։ Մեղուներն այստեղ իրենց կարևոր գործը կատարեցին, ժամանակն է մեկնելու.և՛ զարգացան իրենք, և՛ կարգին փոշոտեցին մեր այստեղի պտղատու ծառերը։ Մեզ բարի, խաղաղ ճանապարհ։

Рубрика: Ճամփորդություններ, Փորձի փոխանակում

Մեղվաբույծների հանդիպում Աշտարակում

20210421_1440344739769857429848055.jpg

Նախագծի նպատակը.

  • աշխատանքային այց քաղաք Աշտարակ
  • փորձի փոխանակում
  • նորարարական մեթոդների հետ ծանոթացում

Читать далее «Մեղվաբույծների հանդիպում Աշտարակում»