Рубрика: Մեղվաբույծի ակումբի ծրագիր

Մեղվաբույծի ակումբ

Նախագծի նպատակը.

  • սովորողներին մեղուների մասին տեղեկությունների հաղորդում
  • մեղվապահության հմտությունների փոխանցում
  • Նախագծի խնդիրները. 

    սովորողներին ներառել

    •  մեղվանոցային սեզոնային աշխատանքներին՝ շրջանակներին լար անցկացնել, մոմաթերթ կպցնել, ձմեռանոց տեղափոխել, ձմեռանոցից հանել
    • նոր մեղվաընտանիքների ստեղծմանը, զարգացման աշխատանքներին
    • մեղվանոցի միջավայրի խնամքի, զարգացման աշխատանքներին
    • շրջապատի մարդկանց, համաշխարհային փորձի ուսումնասիրության աշխատանքներին
    • մեղուների, մեղվանոցի մասին տեղեկատվական նյութերի ստեղծման աշխատանքներին
    • մեղվանոցում աշխատանքի ուղեցույցի մշակման աշխատանքներին
    • մեղուների, մեղրի, մեղվանոցի մասին  պատմությունների, հորինուկների  փաթեթ- ժողովածուների ստեղծման աշխատանքներին
    • կատարել թարգմանակն աշխատանքներ/ համաշխարհային մեղվաբուծության ոլորտում նորարարությունների, հիմախնդիրների, դրանց լուծումն առաջարկող ճանապարհների թեմատիկայով
    Սովորողների հետ աշխատանքի կազմակերպում դպրոցում, մեղվանոցում
    • սեմինար- պարապմունքներ
    • հանդիպում-քննարկումներ տեսական, մեթոդական մեղվաբուծության թեմայով
    • հետազոտական աշխատանքներ
    • այցելություն  տարբեր տարածաշրջանների մեղվաբույծների՝ փորձի փոխանակման, նորարարական մեթոդների հետ ծանոթացման նպատակով

Նախագծի մասնակիցներ.

  • կրտսեր, միջին, ավագ դպրոցի սովորողներ
  • քոլեջի ուսանողներ
  • դասավանդողներ
  • աշխատակիցներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը.

շուրջտարյա

Ուսումնական մեղվանոցի օրացույցը՝ այստեղ։

Оставьте комментарий